Թաիլանդում մեղադրանք կառաջադրեն երկրի նախկին վարչապետ Յինգլակ Չինավատին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ, քաղաքական գործչին մեղադրում էին գյուղատնտեսական մթերքներ արտադրողներից բրնձի գնման պետական ծրագրի իրականացման ժամանակ դրսևորած անփութության մեջ:
Չինավատի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որը կքննի Թաիլանդի գերագույն դատարանը: Մեղադրանքն ապացուցվելու դեպքում նախկին վարչապետին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:
Ավելի վաղ, երկրի ռազմական կառավարությունը, որ իշխանության է եկել մայիսի վերջին, արգելել է Չինավատին առանց թույլտվության լքել Թաիլանդի սահմանները: