Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավատը մտադիր է թողնել քաղաքականությունն ու հետագայում զբաղվել միայն իր ընտանիքով: Այս մասին նախկին պաշտոնյան հայտարարել է այսօր: Նման տեղեկություն է փոխանցում Reuters-ը:
«Իմ ողջ ուժերը ես կուղղեմ իմ մեծացող որդու խնամքին: Կգրեմ ու կկարդամ: Ահա և վերջ», — նշել է Չինավատը, ով մայիսի 22-ից հետո խուսափում հրապարակային հասարակություններով:
Թայլանդի 28-րդ վարչապետն այդ պաշտոնն էր ստանձնել 2011թ.-ի օգոստոսի 5-ը՝ դառնալով թագավորության առաջին կին վարչապետ:
2014թ.-ի մայիսի 7-ն երկրի սահմանադրական դատարանը նրան զրկել էր իշխանությունից, իսկ մայիսի 22-ի ռազմական հեղաշրջումից հետո երկրի ղեկավարություննն անցել է բանակին: