տուն Քաղաքական Միջազգային Թաղման բյուրոյից առևանգվել է մահացածի մարմինը

Թաղման բյուրոյից առևանգվել է մահացածի մարմինը

148
0

pic_29c486204f308be9bf4de1ebe5f18736

ԱՄՆ-ում Տեխասի նահանգի Սան Անտոնիո քաղաքի թաղման բյուրոյից  գողացել են 25-ամյա հանգուցյալի մարմինը, հաղորդում է NBC News-ը:  Տեղեկության համար 20 հազար դոլար պարգև է  նախատեսված:

Ջուլիա Մոթը մահացել է օգոստոսի 8-ին, բնածին հիվանդության` մուկովիսցիդոզի հետևանքով: Հարազատները որոշել են հոգեհանգիստ կատարել օգոստոսի 15-ին.այդ օրը լրանում էր հանգուցյալի 26 տարին:  Ժամատանը հոգեհանգստից հետո դագաղը տեղափոխվել է թաղման բյուրո, որտեղ օգոստոսի 16-ին  դիակիզում էր նշանակված:

Հաջորդ օրը աշխատակիցները հայտնաբերել են դագաղը բացված, առանց  դիակի: Քաղաքի ոստիկանությունը ենթադրում է, որ աղջկա մարմինն անհետացել է բյուրոն փակելուց հետո:

Վարկածներից մեկի համաձայն, առևանգողները հնարավոր է դիակիզման հակառակորդները լինեն: