Դերասանուհի Արևիկ Գևորգյանի համար գարնան գալուստն արդեն մեծ նվեր է, հետևապես վաղը` մարտի 8-ի կապակցությամբ, չի էլ մտածել, թե ինչ նվեր կուզենա ստանալ:
Դերասանուհին մեզ հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ լավագույն նվերն այն է, որ ոչ աշխատանքային օր է: Իսկ թե ինչպես է օրն անցկացնելու, ասաց` «հանելուկ է»:
«Առանձնապես տոները չեմ առանձնացնում եւ չեմ կարևորում, բայց շատ կարևոր է, երբ սովորական օրդ են տոն դարձնում»,-պատմեց Արևիկ Գևորգյանը:
Հետաքրքրվեցինք, թե որն է եղել ամենատպավորիչ մարտի 8-ն իր կյանքում. «Հիշում եմ, երբ դպրոցում էի սովորում, տղաները մեր սեղաններին ձնծաղիկ էին դրել եւ փոքրիկ նվեր, սակայն իմ սեղանին մոռացել էին դնել: Ինչ խոսք, շատ տպավորիչ էր» (ծիծաղում է- հեղ.):