տուն Քաղաքական Միջազգային Տղամարդիկ լավ են կողմնորոշվում տարածության մեջ, ինչը պայմանավորված է սեռական արկածների հակմամբ

Տղամարդիկ լավ են կողմնորոշվում տարածության մեջ, ինչը պայմանավորված է սեռական արկածների հակմամբ

78
0

Jarawa-tribe-1a-India

Ամերիկացի գիտնականներն անցկացրել են հետազոտություն` պարզելու, թե ինչու են տղամարդիկ ավելի հեշտ կողմնորոշվում քարտեզներով: Ըստ գիտնականների` պատճառը սեռական արկածների նկատմամբ սերն է:

Գիտնականներն ուսումնասիրել են Նամիբիայի երկու ցեղերի կենցաղը, որը չի փոխվում վերջին մի քանի դարերի ընթացքում: Այդ ցեղերի տղամարդիկ սիրում են ճամփորդել` հնարավորությունը բաց չթողնելով հաջողություններ ունենալ նաև սեռական կյանքում: Իսկ ահա կանայք, ընդհակառակը, ավելի նստակյաց են և չեն լքում ցեղի տարածքը:

Ըստ այդմ էլ, գիտնականները եզրակացրել են, որ տղամարդիկ ավելի շատ են ճամփորդում ու ավելի լավ են կողմնորոշվում տարածության վրա: Նրանք նշում են, որ սա ունի մշակութաբանական բնույթ: Տղամարդիկ ցանկանում են որքան հնարավոր է մեծ թվով երեխաներ ունենալ, և որպեսզի նրանց արյունը չխառնվի, տղամարդիկ ստիպված են եղել շատ ճամփորդել: