տուն Լուրեր Տղամարդը կրակել է իր որովայնին. նրան լոգարանում հայտնաբերել է մայրը

Տղամարդը կրակել է իր որովայնին. նրան լոգարանում հայտնաբերել է մայրը

101
0

շտապ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում որովայնի առաջային պատի հրազենային վնասվածք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատ գյուղի բնակիչ, 38-ամյա Վիրաբ Պողոսյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության՝ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Կայքի տեղեկություններով՝ նա իր տանը՝ լոգարանում, ինքնասպանություն գործելու նպատակով երկաթյա խողովակով պատրաստված ինքնաշեն կրակող առարկայից կրակել է իր որովայնին: Ոստիկանները հայտնաբերել են նաև ինքնաշեն կրակող առարկան: Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: