տուն Քաղաքական Միջազգային Տեխասում 78 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության ջրհեղեղի պատճառով

Տեխասում 78 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության ջրհեղեղի պատճառով

48
0

Rain_16977686_ver1.0_640_480

Ամերիկյան Տեխաս նահանգում ավելի քան 78 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության ջրհեղեղի պատճառով: Այս մասին տեղեկացնում է ABC հեռուստաալիքը:

Նշվում է, որ ուժեղ անձրևները ջրհեղեղ են առաջացրել Փասադենա քաղաքում: Ինչպես հայտնում են տեղի իշխանությունները, կես ժամում այնքան անձրև է տեղացել, որ առաջացել է ջրի տասսանտիմետրանոց շերտ: Մասնագետները նշում են, որ այսպիսի բան տեղի է ունենում 500 տարին մեկ անգամ:

Լա Պորտ քաղաքի ավելի քան 40 տներ ջրի տակ են մնացել, իսկ մի շարք ավտոճանապարհներ անանցանելի են դարձել ջրի մեծ քանակի պատճառով: