Տեխաս նահանգը ներկայացնող հանրապետական սենատոր Թեդ Կրուզը պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունը առաջադրել 2016 թվականի նախագահական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Ես առաջադրվելու եմ ու հույս ունեմ ստանալու ձեր աջակցությունը», — ասել է նա իր Twitter-ում։
44-ամյա Կրուզը Հանրապետական կուսակցության պահպանողական՝ «Թեյասերների շարժման» ներկայացուցիչ է, ով դարձել է առաջին հանրապետականը, ով հայտնել է առաջադրվելու մասին։
Ապագա թեկնածուների շարքում նշվում են Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշի, Վիսքոնսինի նահանգապետ Սքոթ Ուոքերի, Տեխասի նահանգապետ Ռիք Փերիի անունները։