տուն Լուրեր Տեսնում եմ այն քաղաքական ուժերին, որոնք երկիրը կարող են հանել այս վիճակից....

Տեսնում եմ այն քաղաքական ուժերին, որոնք երկիրը կարող են հանել այս վիճակից. Արթուր Իսպիրյան

88
0

artur

Ներքին քաղաքական զարգացումների շուրջ araratnews.am-ը զրուցեց երգիչ Արթուր Իսպիրյանի հետ:

-Պարո´ն Իսպիրյան, գիտեմ, որ մասնակից եք այն ներքին քաղաքական գործընթացներին, որոնք տեղի են ունենում, կխնդրեմ ամփոփել և տալ գնահատական եռյակի՝ մինչ օրս կատարած գործողություններին:

-Իրենք խոսել են ճիշտ բաներ՝ հնչեցնելով ժողովրդավարական հայտարարություններ և այլն… Բոլորն էլ նման հայտարարություններ հնչեցնում են, իսկ վերջում պարզ է դառնում՝ դրանք միայն կոչեր են. ոչ ոք չի կարողանում գործ անել: Հուսամ՝ կծնվի այն քաղաքական ուժը, որը կկարողանա երկիրը չարիքից հանել, երկիրը այժմ շատ վտանգավոր իրավիճակում է գտնվում:

-Նշում եք, որ կծնվի այդ ուժը, այսինքն՝ դեռ նման ուժ դաշտում չե՞ք տեսնում:

-Տեսնում եմ… Իրենից մեծ ուժ է ներկայացնում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իր անդամներով, որոնք հրաշալի տղաներ են, ինչպես նաև Նախախորհրդարանը: Ցավոք, մամուլում շատ վատ բաներ եմ լսում, և վատ քայլեր են կատարվում այդ ազնիվ տղաների հանդեպ, որոնք, իրոք, սրտացավ են երկրի ապագայի համար և ունեն հրաշալի գաղափարներ:

-Ասում եք, որ եռյակի կողմից լսեցինք միայն հայտարարություններ, ըստ Ձեզ՝ այն, ինչ եղավ, իրենց չհաշվարկված գործողությունների արդյո՞ւնք էր, թե՞…

-Եռյակի անելիքները կարծես թե դեռ ավարտված չեն, սպասենք, տեսնենք՝ ինչ են անելու:

-Իրենց հնչեցրած հայտարարությունների և գործողությունների ֆոնին ինչ-որ սպասելիք ունենալ արժի՞:

-Չեմ ուզում իրենց վարկաբեկել՝ ասելով, որ իրենց չեմ հավատում, բոլորս էլ ամեն ինչ լավ հասկանում ենք, տենսում ենք՝ ով ինչ գործ է անում: Պարզապես այսօր չհավատալը, չմիանալը պառակտում է բերում, փորձենք հավատալ անգամ նրանց, որոնց հանդեպ թերահավատորեն ենք լցված:

-Բայց չե՞ք կարծում՝ իրենք են իրենց գործողություններով «ծնել» անվսհատություն իրենց հանդեպ, իսկ ասել այն, ինչ կա, վարկաբեկել կամ քննադատել չէ:

-Իհարկե, ճիշտ եք՝ իրենք են «ծնում» իրենց հանդեպ թերահավատություն, և եթե ժողովուրդն այս անգամ էլ խաբվի, ապա դժվար է ասել՝ հետագայում ինչ կլինի:

Հարցազրույցը՝ Շողիկ Գալստյանի