տուն Լուրեր Տեր ունեցող շանը կրակողի ինքնությունն արդեն հայտնի է. ոստիկանության պարզաբանումը

Տեր ունեցող շանը կրակողի ինքնությունն արդեն հայտնի է. ոստիկանության պարզաբանումը

65
0

shun

Օրեր առաջ 17-րդ թաղամասում անհայտը անձը հրազենային կրակոցի միջոցով սատկացրել է շուն, որն, ինչպես հետագայում պարզ է դարձել ուներ տեր՝ պատկանում էր նշված թաղի բնակչուհի տիկին Արմինեին: Araratnews.am-ի հետ զրույցում տիկին Արմինեն պատմեց, որ գիշերվա ժամը 2:00-3:00-ի սահմաններում զարթնել է կրակոցի ձայնից, որին հաջորդել է շան ոռնոցը: Տիկին Արմինեի խոսքով՝ ինքը մինչև դուրս է եկել, մեքենան հեռացել է:

«Շանը ես արդեն չորս տարի է՝ պահում էի: Բակում էի պահում, ուներ իր բունը, շրջապատի համար էլ վտանգավոր չէր: Հասկանո՞ւմ եք՝ որոշ մարդիկ իրենց թույլ են տալիս հասարակական վայրերում ազատ զենք կիրառել»,- մեզ հետ զրույցում հուզված պատմեց տիկին Արմինեն ու հավելեց՝ նա, ով շանը սատկացրել է, պետք է անպայման պատասխանատվության ենթարկվի:

Դեպքի հետ կապված՝ փորձեցինք պարզաբանում ստանալ ոստիկանությունից: Ոստիկանության լրատվության բաժնից մեզ տեղեկացրեցին, որ փորձում են պարզել դեպքի մանրամասները: Հատկանշականն  այն է, որ ոստիկանությունից հայտնեցին՝ եթե դա կատարվել է «ՅՈՒՆԻԳՐԱՖ-ԻՔՍ» ընկերության կողմից, ապա նշված ընկերությունն իրավունք ունի հասարակական վայրում զենք կիրառել, մինչդեռ «ՅՈՒՆԻԳՐԱՖ-ԻՔՍ»-ից մեզ տեղեկացրեցին, որ իրենք այդ դեպքի հետ որևէ կապ չունեն և թափառող կենդանիների դեմ պայքարում, կիրառում են քնեցման և ստերիլիզացման մեթոդները, մեթոդներ, որոնք օգտագործվում են ամբողջ աշխարհում։

Այսօր մենք կրկին կապվեցինք ոստիակնության լրատվության բաժին և պարզվեց, որ կրակողի ինքնությունն արդեն հայտնի է:

«Կրակողի ինքնությունն արդեն հայտնի է, վերջինս որսորդմիության անդամ է և կրակել է որսորդական հրացանով»,- մեզ հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվության բաժնից ու ավելացրեցին, որ այդ անձը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ 173 հոդվածի համաձայն, ըստ որի բնակավայրերում զենք կիրառելն արգելված է: