տուն Լուրեր Տեփանոսյանի ծնողները ՊՊԾ գնդի գրավման գործով նիստին մասնակցության թույլտվություն են խնդրել

Տեփանոսյանի ծնողները ՊՊԾ գնդի գրավման գործով նիստին մասնակցության թույլտվություն են խնդրել

97
0

Ինչպես արդեն նշել էինք, այսօր շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների՝  Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի ու մյուսների գործով  դատական նիստը։ Այսօր ցուցմունք են տվել 5 վկաներ։

Նիստի վերջում դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակել է Յուրի Տեփանոսյանի ծնողների՝ Վահրամ և Աշխեն Տեփանոսյանների  դիմումն՝ ուղղված դատարանին: Նրանք խնդրել են թույլատրել իրենց ևս մասնակցել դատական նիստերին, թեև, հիշեցնենք՝ նրանք դատավարության կողմ չեն:

Դատավորը հիշեցրեց, որ նիստերն անցկացվում են մասնակի դռնփակ, ամբաստանյալների հարազատներն ու աջակիցները չեն մասնակցում, քանի որ նրանք խոչընդոտել են դատական նիստերի ընթացքը: Այդուհանդերձ, զոհված ոստիկանների ծնողներին  թույլատրեց մասնակցել նիստերին: