տուն Լուրեր Տեղի ունեցավ ոչ թե դրամի արժեզրկում, այլ դոլարի արժևորում. քննարկում

Տեղի ունեցավ ոչ թե դրամի արժեզրկում, այլ դոլարի արժևորում. քննարկում

198
0

10670256_576287365836145_8431179356819434584_n

ԵՄ-ի հետ քննարկումներն արդյունավետ են: Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ ու տնտեսությանն առնչվող հարցեր ենք քննարկում` հնարավորինս պահպանելով նախկինում ձեռք բերված համաձայնությունները կամ փոխելով այն կետերը, որոնք ենթակա են ուղղման ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում: Այս մասին Մեդիա կենտրոնում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ ամփոփելով 2014-ին Հայաստանի տնտեսական տարին:

Քննարկմանը ներկա Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ` դեկտեմբերին դոլարի արժևորման ժամանակ մեր համապատասխան ինստիտուտները չկարողացան ճիշտ ու արագ արձագանքել։

«Կա տնտեսագիտական մտքի պակաս»,-ասաց Մակարյանը:

«Հայաստանի խնդիրներից է ներդրումների ներգրավումը, իսկ ներդրումները գնում են այն երկիր, որտեղ կա թեթև ռեժիմ»,- ընգծեց ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Տնտեսական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի համոզմամբ` ՀՀ տնտեսությունում տեղի ունեցող վայիրվերումները պետք է դիտարկել համաշխարհային տնտեսության զարգացումների համատեքստում: Ըստ նրա՝ դեկտեմբերին տեղի ունեցավ ոչ թե դրամի արժեզրկում, այլ դոլարի արժևորում:

Տնտեսական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանն էլ հավելեց, որ 940 հազար աղքատ կա Հայաստանում. «Այս պարագայում ես ինչպես կարող եմ ասել, որ ամեն ինչ լավ է»: