Տեղի ունեցավ շատ լուրջ, գաղափարական բանավեճ: ԱԺ ամբիոնից իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին երեք օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված: Տեղի ունեցավ շատ լուրջ, գաղափարական բանավեճ: Այստեղ երկու մտածողության բախում էր, երկու խումբ մարդկանց բախում: Մի մասը ներկայացնում էր այն տեղեկատվությունը, որ ստացել է իրենց կարդացած գրքերից, մյուս մասը խոսում էր, որ պատրաստվում է նոր գիրք գրել»,-ասաց վարչապետը:
«Սա նոր որակի խորհրդարան է»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ երկար տարիներ սա ևս մեր երկրի անլուծելի թվացող հարցերից է եղել: