Երեկ տեղի ունեցավ դեկտեմբերի 20-25-ը Երեւանում տեղի ունեցած ջութակահարների միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունն ու գալա-համերգը:
Մրցույթի կազմակերպիչներն են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և Հայ օգնության ֆոնդը
16-30 տարեկանների խմբում առաջին մրցանակին արժանացավ Պոլինա Բորիսովան: Երկրորդ մրցանակակիրն է Արաքս Պողոսյանը: Երրորդ մրցանակը կիսեցին Անի Փարսադանյանը, Իհաբ Ջամալը, Մարիամ Մամադաշվիլին եւ Լիլիթ Անտոնյանը: Այս տարիքային խմբում ժյուրին սահմանել էր նաեւ չորրորդ մրցանակ, որը կիսեցին Դավիթ Կոսեմյանն ու Ռազմիկ Հովհաննիսյանը:
Մինչեւ 16 տարեկանների խմբում առաջին մրցանակին արժանացան Դիանա Ադամյանն ու Անդրեյ Զաբավնիկովը, երրորդ մրցանակակիր դարձավ Էլիզաբեթ Առաքելյանը:
Ժյուրիի նախագահն էր Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արա Բոգդանյանը: Ժյուրիի կազմում ընդգրկված էին նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Հենրիկ Սմբատյանը, Արմեն Հարությունյանն ու Հրաչյա Հարությունյանը, Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էռնստ Առաքելովը:
Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյանի 100-ամյա հոբելյանին մրցույթին մասնակցում էին 4 երկրի` Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Լիբանանի 26 տաղանդավոր երիտասարդ ջութակահաներ: