«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն իր ֆեյեսբուքյան էջում գրել է.
«Ժողովուրդ ջան, ռուսների կողմից Բաքվին, հիմա էլ, զենք վաճառելը մեծ անբորայականություն է: Սա անվիճելի փաստ է: Բայց արդյոք պակաս անբարոյականություն չէ, որ սեփական իշխանությունը տարիներ շարունակ թալանում է սեփական երկիրը, իսկ բանակը կռվում է 80-ականների զենքով, մի խումբ մարդիկ դառնում են դոլարային միլիոնատերեր, իսկ երկրից փախչում են տասնյակ հազարավոր մարդիկ, անգրագետների մի ամբողջ «համաստեղություն» իր ձեռքն է վերցնում երկրի կառավարումը և ավերում նրա տնտեսությունը…օտարի անբարոյականությունը դատապարտելի է, բայց ինչ-որ տեղ հասկանալի…տեղական անբարոյականությունն արդարացում չունի…տեսակի խնդիր է….»: