Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն յուրաքանչյուր տարի փետրվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: Ավանդաբար այդ օրը մայրաքաղաքի վարչական շրջաններում անցկացվում են տոնական միջոցառումներ, որոնց մասնակցել են նաև վարչական շրջանների ղեկավարներ, քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների և այլ ստորաբաժանումների պատասխանատուներ: Տոնական միջոցառումները մեկնարկել են նախատոնակով, այնուհետ կատարվել է նորապսակների օրհնության կարգ, եկեղեցիներից բերված օրհնված մոմերով վառվել են խարույկները, որոնց շուրջ կազմվել են շուրջպարեր, ծիսական այլ արարողություններ: Ներկաներին օրվա խորհրդով ողջունել են վարչական շրջանների տարբեր համույթներ, հայտնի երգիչ-երգչուհիներ, երգի ու պարի ժողովրդական խմբեր: Հանդիսություններն ուղեկցվել են նաև տոնական հյուրասիրություններով, իսկ նորապսակ զույգերին նաև նվերներ են հանձնվել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն