տուն Լուրեր Ծխելու արգելքի վերաբերյալ նոր օրինագծի նպատակը տուգանքներ հավաքելը չէ. Թորոսյան

Ծխելու արգելքի վերաբերյալ նոր օրինագծի նպատակը տուգանքներ հավաքելը չէ. Թորոսյան

98
0

Տուգանքը հավաքելու կամ պարզապես տուգանելու համար չէ, այն ընդամենը կանխարգելելու համար է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարարության կողմից մշակված նոր՝ «Ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» նախագծին, համաձայն որի մի շարք սահմանափակումներ ու արգելքներ են նախատեսվում: Ոլորտին առնչվող օրենսդրական այլ փոփոխությունների նախագծերով էլ առաջարկվում է ավելացնել տուգանքները:

«Ծխախոտը այն հիմնական ռիսկի գործոնն է, որը բերում է մեր մահացության երկու հիմնական պաճառներին՝ դա սրտանոթային և քաղցկեղային հիվանդություններն են: Եթե մենք ուզում ենք ունենալ ցածր մահացություն նշված հիվանդություններից, ապա պետք է պայքարենք դրա հիմնական ռիսկի գործոնի դեմ: Մեր գործողությունները պետք է դիտարկել միայն դրա շրջանակներում»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Արսեն Թորոսյանը նաև պնդեց, որ իրենք այս նախագծով լավ բան են անում, որպեսզի մարդիկ քիչ հիվանդանան, և մահացությունների թիվը նվազի. «Բոլորը պետք է դա հասկանան՝ փոքրից մինչև մեծ, մարդիկ կան, որ իրենք չեն կարողանում [ծխելը] թողնել, մենք իրենց կօգնենք»:

Էմմա Հովսեփյան