տուն Լուրեր Ծխելն անհաջողություն չեմ համարում

Ծխելն անհաջողություն չեմ համարում

159
0

alik

ԱԺ ՀՀԿ խմբակցության ծխող պատգամավորները համակարծիք չեն առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի այն հայտարարությանը, թե ծխողներն անհաջողակ են: Այսօր ԱԺ նիստին զուգահեռ լրագրողները նկատեցին, թե ինչպես են որոշ պատգամավորներ ծխում: Նրանց մեջ էր նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր  Ալիկ Սարգսյանը:

Հարցին, թե  առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ծխողներին անհաջողակ է անվանել, Սարգսյանն արձագանքեց. «Ես դա անհաջողություն չեմ համարում», հավելելով, որ ինքը մոլի ծխող չէ: Հասարակական վայրերում ծխելն արգելելուն Սարգսյանը կողմ է, եթե օրենքն ընդունվի, իրեն ծխելուց չենք տեսնի. «Ես հաճույք եմ ստանում ծխելուց»:

Միեւնույն ժամանակ Սարգսյանը նշեց, որ ծխախոտի գնի բարձրացումը չի կարող արդյունավետ պայքար համարվել: Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում հակածխախոտային պայքարը, Սարգսյանը նշեց. «Լուծումներն արհեստածին խոչընդոտներն են, որոնք պետք է ստեղծվեն: Ամբողջ Եվրոպայում ստեղծվել են մարդկանց համար պայմաններ: Դրա մեջ նսեմացուցիչ ինչ-որ բան կա, ես էլ հիմա անհարմար եմ զգում ծխել: Երեխաների ներկայությամբ անհարմար եմ զգում ծխել: Պրոպագանդում են, որ ծխելը տղամարդկային ինչ-որ բան է, բայց որևիցե լավ բան դրա մեջ չկա»: