Բաղրամյան 26-ի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման բողոքի ակցիային է միացել ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Խոսելով հանքի շահագործման մասով իր դիրքորոշման մասին՝ Բագրատյանն ասաց.
«Առնվազն Արփա-Դարբ-Որոտան գետերի մասով ծրագիրը թերի է: Սա ընդունել են և, փորձագետները, և Լիդիանի ղեկավարը: Եթե այս խնդիրները լուծված չեն, ինչ շահագործման մասին է խոսքը: Միայն դա բավարար է, որ չշահագործվի»: