ԱԺ-ն շարունակում է քննարկել պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի, հանքախյուսերի վերամշակման հարցը: Աշխատանքները նախատեսվում է հատկապես ծավալել կոնսերվացված երկու պոչամբարներում (Ողջին և Փուխրուտ):
«Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը հետաքրքրվեց հիմնական զեկուցող էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանից, թե արդյոք ծրագրի շրջանակներում մշակվել են համապատասխան լծակներ, որոնք թույլ կտան ծրագրի իրագործումը, եթե նախատեսված ներդրումները չկատարվեն կամ էլ ինչ-ինչ պատճառներով ֆինանսական այլ խնդիրներ ծագեն:
«Ծրագրում մանրամասն վերլուծված է ներդրումայի ծրագիրը, ինչպես նաև հաշվի է առնված, թե կյանքի կոչման դեպքում ինչ ազդեցություն կունենա ծրագիրը աշխատանքի անվտանգության, առողջության և արտադրական ցուցանիշների վրա: Ծրագրի 12-րդ հոդվածը ամրագրում է մոնիթորինգի իրավունքը, հետևաբար մենք ցանկացած ժամանակ կարող ենք մոնիթորինգ անցկացնել և հասկանալ, թե ինչպես է ընթանում ծրագիրը»,-պատասխանելով պատգամավորի հարցին՝ նշեց փոխնախարարը:
Խոսելով ծրագրի հաջողությունից՝ փոխնախարարը շեշտեց՝ ծրագիրը հաջող է մշակված, իսկ թե ինչպես այն կաշխատի՝ կախված է կառավարության արձագանքից: