Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայր է դարձել: Երեկ՝ ապրիլի 27-ին Երևանի Մարգարյան ծննդատանը ծնվել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի առաջնեկը: Ծննդաբերությունն անցել է բարեհաջող, երեխան տղա է: Վալերի Օսիպյանի հետ հեռախոսազրույցում Araratnews.am-ը պարզեց, որ առաջնեկին հոր անունով է կոչել՝ Ռազմիկ:
Շնորհավորում ենք Վ. Օսիպյանին, իսկ փոքրիկին էլ մաղթում է առողջություն, անհոգ մանկություն, խաղաղ երկինք եւ պայծառ ապագա: