Ծննդաբերած յուրաքանչյուր կնոջ հայտնի է, թե ինչ ասել է ավելորդ քաշ` ծննդաբերությունից հետո: Եվ դժվար թե գտնվի մեկը, ով չի երազում այն վերականգնելու մասին: Իսկ դա հնարավոր է իրականացնել նպատակաուղղված 5 քայլի շնորհիվ:
Դրա համար հարկավոր է`
1 Վերահսկվող քաղց. փորձեք քիչ ու հաճախ և յուրաքանչյուր 3 ժամը մեկ թեթևակի ուտելու սովորություն ձևավորել: Կարևորն այն է, որ սնունդը լինի օգտակար: Ուստի, նախապատվությունը պետք է տալ պտուղ-բանջարեղենին: Փորձեք հրաժարվել քաղցրից ու խմորեղենից:
2. Ցերեկվա քուն
Հանգստի սուր անբավարարության հետևանքով նոր ծննդաբերած կանանց մոտ նվազում է կալորիաների այրման ու քաղցի զգացման պատասխանատու հորմոնների մակարդակը, դրա համար ձեզ օրվա մեջ մի զրկեք փոքրիկի հետ “աչքը կպցնելու” հաճույքից:
3 . Կերեք փոքր ափսեից.հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մեծ ափսեի մեջ չափաբաժինը ճիշտ գնահատել հնարավոր չէ, ինչի հետևանքով ուտում ենք ավելի, քան պետք է(ասվածը ոչ միայն ծննդաբերած կանանց է վերաբերում, այլև բոլորին, ովքեր ցանկանում են կարգավորել քաշը): Ուստի, կերեք փոքր ափսեից ու մոռացեք չափից շատ ու պինդ ուտելու մասին:
4 .Փորձեք կենցաղային հոգսերը համատեղել ընկերուհիների հետ հաճելի հանդիպումների , ինչպես նաև մարզումների հետ: Բանն այն է, որ հետծննդաբերական շրջանում կանայք սպասում են, թե երբ է քաշն ու տեսքն իքնիրեն վերականգնվելու և, փաստորեն, դրանով իսկ հետաձգում նորմալ կյանքով ապրելու հաճույքը: Ուրեմն, պետք է չէ սպասել անորոշ ժամանակով, հատկապես եթե չգիտես, թե այդ ժամանակը կգա ի վերջո, թե ոչ:
5.Կրծքով կերակրման մասին շատ են խոսում: Կանայք գիտեն նաև, որ դա նպաստում է ավելորդ կգ-ներից ազատվելուն: Բայց որ կրծքով կերակրելու շնորհիվ օրական 800 կալորիա է այրվում, եթե անգամ այլ տեսակի ֆիզիկական ակտիվությունը բացակայում է, թերևս միայն մասնագետները գիտեն: Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով երեխային կրծքից կտրում եք, ապա պետք է օգտագործվող կալորիաների քանակը նույնպես նվազեցնել:
Մինչծննդաբերական քաշը վերադարձնելու համար պետք է համալիր մոտեցում լինի, այն է` հստակ սսննդակարգ և մարզումներ:
Եվ մի նշում էլ. օրգանիզմն արագ վերականգնվում է ծննդաբերությունից հետո,առաջին կիսամյակում: Ուրեմն, պետք չէ անիմաստ հետաձգել սեփական արտաքինը կարգի բերելուն ուղղված աշխատանքը սկսելը: Յուրաքանչյուր հապաղում էլ ավելի է դժվարացնում ցանկալի արդյունքի հասնելու ջանքը: