տուն Լուրեր ՃՏՊ Ծիծեռնակաբերդի խճուղում. կա մեկ վիրավոր

ՃՏՊ Ծիծեռնակաբերդի խճուղում. կա մեկ վիրավոր

100
0

JTP

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 6-ին, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 8/1 հասցեում՝ «Սեյսմիկ պածշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Պարզվել է, որ «Վոլվո» մակնիշի 33 DO 148 պ/հ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Վարորդ Վ. Պ.-ն (ծնվ. 1996 թ.) և ուղևոր Վ. Ա.-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից, վարորդը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի փականը