տուն Լուրեր ՃՏՊ Լամբադա կամրջի վրա

ՃՏՊ Լամբադա կամրջի վրա

108
0

vtar

Հոկտեմբերի 2-ին, ժամը 00.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Մերսեդես մակնիշի 11 LL 333 պ/հ (վարորդ` Ս. Ս. և Մերսեդես մակնիշի 34 OA 443 պ/հ (վարորդ` Ս. Մ.) ավտոմեքենաները:

Շտապօգնության աշխատակիցները Ս.Ս.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Մերսեդես մակնիշի 11 LL 333 պ/հ ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: