տուն Լուրեր ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին. կան վիրավորներ

ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին. կան վիրավորներ

70
0

ՃՏՊ

Ապրիլի 19-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին` գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին — Երևան Մ-5 միջպետական ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում «ԲՄՎ» մակնիշի 71 TD 711 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, ինչի հետևանքով վարորդ Վ. Ա.-ն (ծնվ. 1988 թ.) և ուղևոր Ե. Մ.-ն (ծնվ. 1964 թ.) տեղափոխվել են Վաղարշապատի բկ:

Բժիշկները տուժածների առողջական ավիճակը գնահատել են բավարար: