Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, հոկտեմբերի 10-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն-Վենտո» մակնիշի 34NC705 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են:
Հրշեջ-փրկարարները ավտոմեենայից դուրս են բերել վարորդի և երկու ուղևորների դիերը: