տուն Լուրեր «Ճկույթիկի» կատարող Մարթեն Յորգանցը համերգ է ունեցել Հյուսիսային պողոտայում (լուսանկարներ)

«Ճկույթիկի» կատարող Մարթեն Յորգանցը համերգ է ունեցել Հյուսիսային պողոտայում (լուսանկարներ)

111
0

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Երևանյան ամառ 2018» եռամսյա ծրագրի շարքում բազմաթիվ են երեխաների համար նախատեսված հետաքրքիր միջոցառումները:

Հյուսիսային պողոտայում անցկացված «Ճկույթիկ» խորագրով մանկական համերգային ծրագրի շրջանակում Երևանում էր ֆրանսահայ երգիչ և կոմպոզիտոր Մարթեն Յորգանցը: Երեխաներն ու նրանց ծնողները հնարավորություն են ունեցել ունկնդրելու երգչի ամենահայտնի և սիրված, նաև մանուկների համար ուսուցողական կարևոր նշանակություն ունեցող ստեղծագործությունները: Համերգի ընթացքում փոքրիկները ձայնակցել, պարել և, առիթը բաց չթողնելով, լուսանկարվել են Մարթեն Յորգանցի հետ:
Համերգային ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապատենական ստեղծագործական կենտրոնների սաները:
Միջոցառման մասնակիցը դարձած մանուկների ծնողները նկատել են, որ մայրաքաղաքի սրտում Յորգանցի բացօթյա անվճար համերգը հաճելի իրադարձություն էր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն