տուն Լուրեր Ճիշտ կլինի, որ Արցախի իշխանությունները ներողություն խնդրեն սրա համար.Վ. Դևրիկյան

Ճիշտ կլինի, որ Արցախի իշխանությունները ներողություն խնդրեն սրա համար.Վ. Դևրիկյան

147
0

vardan_devrikyan (1)

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սահմանին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցների  նկատմամբ կատարված բռնություններին անդրադարձան: ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը և  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

«Բերձորում կատարվածը  առողջ բանականության մեջ չի  տեղավորվում: Իմ կարծիքով իրավիճակը մեղմելու համար ճիշտ կլինի, որ Արցախի իշխանությունները ներողություն խնդրեն սրա համար: Միևնույն ժամանակ, ուզում եմ ասել, որ  բուն ակցիան ևս անընդունելի էր: Սա կրկնակի անարդար էր: Ինչ է նշանակում՝  100-ամյակն առանց ռեժիմի:  ԼՂՀ-ն երբեք գոնե տեսանելի ձևով չի խառվել ՀՀ ներքաղաքական կյանքին և քաղաքական իշխանության ձևավորմանը, ուստի անհեթեթ էր այս կարգախոսով գնալ Արցախ»,- նշեց Վ. Դևրիկյանը:

Հանդիպման հաջորդ բանախոս Անուշ Սեդրակյանը չհամաձայնեց այս մտքի հետˋ պնդելով, որ եթե ներքաղաքական խնդիրները չտարածվեին սահմանից դուրս, ապա սա կնշանակեր, մարզերի խնդիրներին խառնվելու իրավունք երևանցին չունի.

«Դա ռազմական երթ չէր և ոչ էլ քաղաքական հեղաշրջում էր, ուստի իշխանությունը կարող էր լոյալ վերաբերմունք ցուցաբերել երթի հանդեպ: Ինչ վերաբերում է այն հարցին, որ մեր ներքաղաքական կյանքը դուրս չի գալիս մեր սահամններից, ճիշտ չէ»,-նկատեց Ա. Սեդրակյանը:

Վերջինս պարզաբանեց նաև առաջ քաշված այն տեսակետին, որ եթե երթը հասներ Ստեփանակերտ, ապա իրավիճակը դուրս կգար վերահսկողոթյունից. «Եթե ժողովուրդը հարձակվեր երթի մասնակիցների վրա, ապա սա կնշանակեր, որ նրանք ենթարկվել են պրոպագանդայի: Հիմա ժողովուրդը բացասական պրոպագանդայի է ենթարկվում: Նրանց մի շարք ապատեղեկատվություն է մատուցվում, այդ թվում ասվում է, որ Հայաստանում կան մարդիկ, կազմակերպություններ, որոնք Արցախը պատրաստվում են հանձնել Ադրբեջանին: Այս իրավիճակում ժողովրդի նման պահվածքը հասկանալի կլիներ»,-նշեց  Սեդրակյանը:

Խոսելով ապագա գործողություններից՝ բանախոսները երկու կողմերին էլ կոչ արեցին չենթակվել սադրանքների:

 

Վարդուհի Ստեփանյան