Ճարպակալության խնդիրը համաշխարհային տնտեսությանը նույնքան վնաս է հասցնում, որքան պատերազմները: Այս մասին ասվում է McKinsey Global Institute ընկերության հետազոտությունում:
Տնտեսությունն ամեն տարի կորցնում է 2 տրլն դոլար, որոնք անհրաժեշտ են լինում այս խնդրի հետ կապված բարդությունները վերացնելու համար` հիվանդությունների բուժում, ինչպես նաև հիվանդաթերթիկի համար նախատեսված ծախսերը հոգալու համար:
Փորձագետներն առաջարկում են խնդրին լուծման տալու համար նվազեցնել ուտեստների չափաբաժինները, ինչպես նաև «ֆասթ-ֆուդի» կազմակերպման սկզբունքները: Նրանց կարծիքով` այս ամենն ավելի մեծ օգուտ կտա, քան այն արշավները, որոնք քարոզում են առողջ ապրելակերպը: