Ճապոնական Հյուգո նահանգում մի ճապոնուհի 1.9 մլն իեն կամ 15.8 հազար դոլար է հայտնաբերել իր ոկղմից գնված օգտագործված կահույքում։ Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Մարտի սկզբին կինը գնել է կահույքը խանութից, իսկ գալով տուն՝ տեսել է, որ դրանում մեծ գումար է պահված։ Գնորդը դիմել է ոստիկանություն։ Իրավապահները ենթադրել են, որ գումարը կահույքում թողել է նրա նախորդ տերը։ ներկայում իրավապահները որոնում են նրան։
ճապոնիայի օրենքներով՝ գումար հայտնաբերողը պարտավոր է դիմել ոստիկանություն։ Եթե երեք ամսում դրա տերը չգտնվի, ապա այն գտնողը կարող է ստանալ գումարը։ Ոստիկանությանը գտածոյի մասին չհայտնելը պատժվում է օրենքով։