տուն Լուրեր Ճապոնիայում վտանգավոր քիմիկատներով տանկերը տեղափոխել են ափ

Ճապոնիայում վտանգավոր քիմիկատներով տանկերը տեղափոխել են ափ

145
0

b_2394063771539625f0d3f8415bdbc03f

Մասնագետներին հաջողվել է Ճապոնիայում 450 տոննա վտանգավոր քիմիկատներով տանկերը տեղափոխել ափ: Ներկայումս նավից տեղափոխում են քիմիկատներով բեռները:

Ինչպես նշել էինք, նախօրեինՃապոնիայի ափերին նատրիումի հիդրօքսիդով, որը հայտնի է նաև  կաուստիկ սոդա կամ կծու նատրոն անվանումներով, բեռնված տանկեր էր խորտակվել: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:

Նավի անձնակազմի 4 անդամները տարհանվել էին: Տուժածներ չկան: