տուն Քաղաքական Միջազգային Ճապոնիայում վաճառքի կհանվի ջրածնային շարժիչով առաջին մեքենան

Ճապոնիայում վաճառքի կհանվի ջրածնային շարժիչով առաջին մեքենան

84
0

3024359-slide-fcv104

Ջրածնային շարժիչով աշխարհի առաջին մեքենան, որն արտադրվել է ճապոնական Toyota ընկերության կողմից, վաճառքի կհանվի այս տարվա դեկտեմբերի 15-ին և կարժենա 62 հազար դոլար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Այս մեքենան Եվրոպայում և ԱՄՆ-ում հնարավոր կլինի գնել արդեն հաջորդ տարվա ամռանը։

Toyota-ն պատրաստվում է մինչև տարեվերջ Ճապոնիայում վաճառել Mirai մակնիշի մինչև 400 ավտոմեքենա։ Մեքենայի վառելիքի համար օգտագործվում է ջուր, որը ոչ մի վտանգավոր արտանետում չի կատարում։ Մեկ կիլոմետրի համար ծախսվող վառելիքը կարժենա մոտ 9 ցենտ կամ 40 դրամ։