Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից հարավ ընկած տեղանքում տեղի է ունեցել 8,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Այդ մասին տեղեկացրել է NHK հեռուստաընկերությունը: Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել:
Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվում: Էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսի Օգասավարա կղզում, հիպոկենտրոնը` 590 կմ խորության վրա: