Ճապոնիայի Հյոգո պրեֆեկտուրայի Քասայ քաղաքում սկսել է գործել Kyocera ընկերության խոշորագույն արևային էլեկտրակայանը, որը «լողում է» լճում:
Սակասամաիկե լճի մակերեսին գտնվող էլեկտրակայանը ունի 2,3 մեգավատ հզորություն: Այն շահագործման է հանձնվել այս տարվա մայիսի վերջին: Էլեկտրակայանի ընդհանուր մակերեսը կազմում է 25 հազար մետր:
Այս էլեկտրակայանը հնարավորություն է տալիս էլեկտրականությամբ ապահովել շուրջ 820 տնային տնտեսություններ:
2011 թվականին տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո, երբ վտանգված էին ատոմակայանները, Ճապոնիայի իշխանությունները որոշել են զարգացնել վերականգնվող էլեկտրաէներգիայի հնարավորությունները: