տուն Քաղաքական Միջազգային Ճապոնիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել է 3 տասնյակ մարդ

Ճապոնիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել է 3 տասնյակ մարդ

95
0

japan-volcano

Արդեն տեղեկացրել ենք, որ Ճապոնիայում Օնտակե հրաբխի ժայթքման հետևանքով տուժել են հարյուրավոր մարդիկ։ Ճապոնիայի իշխանությունները հայտնում են, որ ժայթքման հետևանքով, հնարավոր է, զոհվել է մոտ 30 մարդ։

Այս պահին 500 փրկարարներ, ոստիկաններ և հրշեջներ փորձում են հասնել այն վայրին, ուր ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է 27 մարդ։ Հաղորդում է France Presse գործակալությունը։ Նախօրեին փրկարարական աշխատանքները դադարեցվել էին թունավոր գազերի պատճառով։

Այս պահին հաստատվել է մեկ մարդու զոհվելու փաստը, 11 մարդ հոսպիտալացվել է, 70-ը՝ դիմել օգնության համար։