տուն Քաղաքական Միջազգային Ճապոնիայում ընտրությունների մասնակիցների տարիքային ցենզն իջեցվել է մինչև 18 տարեկան

Ճապոնիայում ընտրությունների մասնակիցների տարիքային ցենզն իջեցվել է մինչև 18 տարեկան

87
0

EP-141219147

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է որոշում, որով թույլատրել է 18 տարեկանը լրացած քաղաքացիներին մասնակցել ընտրություններին:

Օրենքը ուժի մեջ կմտնի մեկ տարուց, և երիտասարդները հնարավորություն կստանան մասնակցելու 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այսպիսով, ընտրողների թիվը կավելանա 2,4 միլիոնով:

Այս պահին ընտրություններին կարող են մասնակցել 20-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները: