Amazon առցանց խանութի Ճապոնիայում տեղակայված գրասենյակում խուզարկություն է անցկացվել: Ինչպես հայտնում է Կիոդո ինֆորմացիոն գործակալությունը, ընկերությունը կասկածվում է մանկական պոռնոգրաֆիա տարածելու մեջ:
Տեղական ոստիկանության տվյալների համաձայն՝ խուզարկվել է Տոկիոյում տեղակայված գլխավոր գրասենյակը, ինչպես նաև Տիբայում գտնվող պահեստը, որտեղից էլ ամբողջ երկրով ուղարկվում են պատվերները:
Amazon-ը կասկածվում է իր կայքում ֆոտոալբոմների վաճառք կազմակերպու համար, որոնցում նկարահանված են 18 տարին չլրացած մերկ անձինք: Ընկերությունն իր հերթին պնդում է, որ չի ունեցել տեղեկություններ ալբոմների հակաօրինական պարունակության մասին:
Նշենք, որ Ճապոնիայում գործող օրենքները արգելում են զբաղվել ծովահենային արտադրության, գողացված ապրանքների և պոռնոգրաֆիկ նյութերի վաճառքով: