Ճապոնիայի Ֆուկուոկա, Յամագուտի ու Կումամոտո նահանգներում բնակվող 300 հազար մարդու “Գոնի” թայֆունի պատճառով տարհանում է առաջարկվել, 470 հազար տուն էլ հոսանքազրկվել է , հաղորդել է NHK հեռուստաալիքը: Իսկ ավիաընկերությունները ստիպված են եղել 200 ներքին թռիչք հետաձգել:
Ներկայում քամու արագությունը թայֆունի կենտրոնում հասնում է 40 մ/վրկ-ի: Գլխավոր վտանգը սողանքներն են, իսկ ափերի մոտ ալիքների բարձրությունը կարող է 10-12 մ հասնել:
“Գոնին” Խաղաղ օվկիանոսում այս տարվա ընթացքում առաջացած արևադարձային 15-րդ փոթորիկն է: Տարերքի պատճառով Ֆիլիպիններում 20 մարդ է զոհվել, որտեղ տեղատարափ անձրևները սողանքներ են առաջացրել: