«Մալակաս» հզոր թայֆունը հարավ-արևմուտքից մոտենում է Ճապոնիային` իր հետ բերելով փոթորկաբեր քամիներ և տեղատարափ անձրևներ:
Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ցիկլոնի կենտրոնում ճնշումը կազմում է 930 հեկտոպասկալ: Թայֆունի կենտրոնում քամու արագությունը կազմում է 50 մ/վրկ, ուժեղ պոռթկումների ժամանակ վայրկյանում հասնում է 70 մ-ի:
Այժմ «Մալակասը» շարժվում է հյուսիսային ուղղությամբ 20 կմ/ժ արագությամբ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ ցիկլոնը ճապոնական Հոնսյու թերակղզու հարավ-արևմտյան շրջաններին կմոտենա երեքշաբթի՝ սեպտեմբերի 20-ին: