Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն փոսն է ընկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ գոլֆ խաղալու ժամանակ. տեսանյութը հրապարակել է ամերիկյան ABC News հեռուստաալիքը:
Տեսանյութում երևում է` ինչպես է Ճապոնիայի վարչապետն ընկնում գոլֆի գնդակին հարվածելուց հետո:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփն ուշադրություն չի դարձրել տեղի ունեցածին: