տուն Քաղաքական Միջազգային Ճապոնիայի փոխարտգործնախարարը մեկնում է Մոսկվա

Ճապոնիայի փոխարտգործնախարարը մեկնում է Մոսկվա

112
0

japanese-pm-shinzo-abe

Ճապոնիայի փոխարտգործնախարար Սինսուկե Սուգիյաման ճանապարհվել է Մոսկվա` բանակցությունների, փոխանցում է Interfaks-ը` հղում անելով ճապնոկան հեռուստաընկերությանը:

Ճապոնացի դիվանագետը ծրագրել է հոկտեմբերի 8-ին հանդիպել ՌԴ փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովին:

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները` Սուգիյամայի նպատակն է ռուսական կողմի հետ վերսկսել բանակցությունները խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի շրջանակներում ծրագրել էր Պուտինի հետ քննարկել Կուրիլյան կղզիների շուրջ տարածքային վեճը: