Ճապոիայի Կենտրոնական բանկը որոշում է կայացրել չփոխել տարվող քաղաքականությունը և հրապարակել է 2015 թվականի ՀՆԱ աճի կանխատեսումը, որը կկազմի 1,5-2,1%: Կառավարման խորհրդի որոշման մասին տեղեկացնում է Financial Times-ը:
«Ճապոնիայի տնտեսությունում շարունակվում է վերականգնման գործընթացը: Մենք կշարունակենք ընդարձակել երկրում դրամային բազայի մակարդակը որը, ինչպես և նախորդ տարի, տարեկան կկազմի 80 տրիլիոն իեն (678 միլիարդ դոլար)»: Բանկը չի դադարեցնի նաև ազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությանն ուղղված ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրումը»,- ասված է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ կառույցի փորձագետների՝ ընթացիկ տարում Ճապոնիայում գնաճը կկազմի 1%:
Նշենք, որ 2013 թվականի սկզբին ԿԲ-ը որոշում էր կայացրել թողարկել պետական պարտատոմսեր, ինչը թույլ տվեց խոշոր ներդրումներ կատարել ազգային տնտեսության մեջ՝ ընդլայնելով երկրի դրամային բազան և զսպելով գնաճի տեմպերը: Ձեռնարկած միջոցառումներն արդեն բերում են ցանկալի պտուղները և ապահովում բնակչության եկամուտների աճը: