Ճապոնիայի կառավարությունը հաստատել է արագ արձագանքման ուժեր ստեղծելու նախագիծը, որոնք անհրաժեշտ են Նանկայի խզվածքում հզոր երկրաշարժի դեպքում: The JapanTimes-ը գրում է, որ սեյսմիկ ծառայության աշխատակիցների գնահատականով այն կարող է խլել մինչև 300 հազար կյանք:
Արագ արձագանքման ուժերում կներգրավվի 137 հազար մարդ, այդ թվում` ինքնապաշտպանական, ոստիկանական, հրշեջ ծառայության և այլ ծառայությունների մասնագետներ: Երկրաշարժի դեպքում այդ ուժերը կուղղվեն աղետի գոտի: Կառավարության այս նախագիծը կուղարկվի Աղետների կանարգելման կենտրոնական խորհրդի հաստատմանը:
Սեյսմոլոգների կարծիքով` երկրաշարժի դեպքում Ճապոնիան կարող է կրել մինչ 1,8 տրլն դոլարի վնաս, վտանգի տակ կհայտնվի 2,4 մլն բնակարան և տուն: Կարող են տուժել 10 պրեֆեկտուրաներ: