Ճապոնիայի փոխարտգործնախարար Յասուխիդե Նակայաման հայտարարել է, որ «Իսլամական պետության» ձեռքում գտնվող ճապոնացի պատանդին ազատելու բանակցությունները փակուղի են մտել։ Միաժամանակ Նակայաման նշել է, որ իր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ազատի պատանդին։
Իսլամական պետությունը ճապոնացի պատանդի դիմաց պահանջում է ազատել Իրաքի կին քաղաքացու, ով Հորդանանում մահապատժի է դատապարտվել ահաբեկչության համար։ Վերջնագրի ժամկետն ավարտվել է հունվարի 29-ին։
Ավելի վաղ, ահաբեկիչներն սպանել էին ճապոնացի մեկ այլ պատանդի։