Ճապոնիան և «Մեծ յոթնյակի» եվրոպական երկրները համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ շեշտվում է Ճապոնիայի ու Եվրամիության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման անհրաժեշտությունը, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
«Ճապոնիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները Ճապոնիայի ու ԵՄ միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի մասին համատեղ հայտարարություն են ընդունել: Այդ հայտարարության մեջ նրանք վերահաստատել են իրենց հանձնառությունը 2016թ.-ի ընթացքում որքան հնարավոր է շուտ քաղաքական համաձայնության հասնել այդ պայմանագրի շուրջ»,- ասել է Ճապոնիայի վարչապետը: