տուն Լուրեր Ճապոնիան տեղաշարժվում է դեպի արևելք

Ճապոնիան տեղաշարժվում է դեպի արևելք

116
0

l-japan-jpg

Ճապոնիայում 2011 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, որը ամենահզորն էր պատմության մեջ, երկրի տարածքը շարունակում է շարժվել դեպի արևելք, հաղորդում է TASS-ը:

Ճապոնիայի աշխարհագրական տեղեկությունների պետական վարչության հետազոտությունների համաձայն` միայն վերջին տարվա ընթացքում Միյագի և Իվատե շրջանների տարածքները երկրի գլխավոր կղզու՝ Հոնսյուի հյուսիս-արևելքում առանձին մասերում տեղաշարժվել են 10 սմ-ով:

Երկրաշարժի հետևանքով այդ գոտու որոշ շրջաններ վերջին 5 տարվա ընթացքում դեպի արևելք են տեղաշարժվել մոտ 5 մետրով, իսկ առավելագույն տեղաշարժը գրանցվել է Օսիկա թերակղզում` 6.4 մ: