տուն Քաղաքական Միջազգային Ճապոնիան մտադիր չէ զիջել Իսլամական պետությանը

Ճապոնիան մտադիր չէ զիջել Իսլամական պետությանը

80
0

article-2917804-24DC448200000578-697_634x355

Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր չէ զիջումների գնալ և բավարարել «Իսլամական պետություն» խմբավորման պահանջը: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում կատարելով ճապոնական գործադիր մարմնի ներկայացուցիչ Յոշիհիդե Սուգային:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետությունը» համացանցում տեսանյութ է հրապարակել, որում 200 միլիոն դոլար է պահանջում երկու ճապոնացի պատանդների՝ Գոտո Ձյոգոյի և Հարունա Յուկավայի կյանքի դիմաց:

Այժմ աշխատանքներ են ընթանում տեսանյութի իսկությունը պարզելու ուղղությամբ:

«Մեր երկրի դիրքորոշումն անփոփոխ է՝ պայքարել ահաբեկչության դեմ առանց զիջումների: Եվ այն անփոփոխ էլ կմնա», — հայտարարել է Սուգան: