Աշխարհի առաջնության H խմբի առաջին տուրում միմյանց հետ մրցեցին Ճապոնիայի ու Կոլումբիայի հավաքականները:
Ճապոնիայի հավաքականը կարևոր հաղթանակ տարավ 2:1 հաշվով: Խաղի 3-րդ րոպեին Սանչեսը հեռացվեց, նշանակվեց 11 մետրանոց հարված, որը հստակ իրացրեց Կագավան: Կոլումբիան 39-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: Կինտերոն տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով դարձավ գոլի հեղինակ:
Երկրորդ կեսում Ճապոնիան մեծացրեց առավելությունը ու հաղթանակ կորզեց: Անկյունայինից կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Օսակոն:
Խմբի մյուս խաղում Լեհաստանն այսօր Երևանի ժամանակով ժամը 19:00-ին կմրցի Սենեգալի հետ: