Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ երկիրը դադարեցնում է Իրանի դեմ պատժամիջոցները, հաղորդում է Korrespondent-ը:
«Ցանկանում ենք զարգացնել ավանդական բարեկամական հարաբերություններն Իրանի հետ»,- Ասել է Կիսիդան:
Սպասվում է, որ Ճապոնիան և Իրանը համաձայնագիր կկնքեն ներդրումների վերաբերյալ, որի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ճապոնիայի արտգործնախարարի` 2015 թվականին Իրան կատարած այցի ժամանակ:
Հունվարի 16-ին արևմտյան երկրների կողմից Իրանի դեմ պատժամիջոցների դադարեցումը Իրանին հնարավորություն կտա վերականգնել իր նավթի վաճառքն ու մասնակցել միջազգային տնտեսական ծրագրերի: