տուն Քաղաքական Միջազգային Ճապոնիան 300 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային

Ճապոնիան 300 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային

102
0

10898187_770025376410710_514885161504335009_n

2015 թ. Ճապոնիան միջազգային օգնության խրագրի շրջանակներում Ուկրինային կտրամադրի 300 միլիոն դոլարի վարկ և հավելյալ 166 միլիոն դոլար դրամաշնորհ՝ երկրի հարավում հասարակական շինությունների վերականգնման համար: Ուկրաինայում Ճապոնիայի դեսպան Շիգեկի Սումիի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս» գործակալությունը:

«300 միլիոն դոլարը կուղղվի ուկրաինական արժութային ֆոնդ ինչը կօգնի իշխանություններին փակել տարբեր պետություններին ունեցած ֆինանսական պարտավորությունները: Հավելյալ 16,6 միլիոնը կտրամադրվի դրամաշնորհի տեսքով, որպեսզի վերականգնվեն երկրի հարավում մեծ վնասներ կրած դպրոցները, հիվանդանոցները և հասարակական նշանակություն ունեցող այլ օբյեկտներ»,- հայտարարել է դեսպանը:

Շիգեկի Սումին հավելել է, որ Ճապոնիան կարող է նոր ֆինանսական միջոցներ հատկացնել էներգետիկ ոլորտում ծրագրեր իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Պորոշենկոն հանդես է եկել հայտարարությամբ, որ 2015-2016 թվականների ընթացքում երկրին անհրաժեշտ կլինի 13-15 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն:

Նշենք, որ նախորդ տարվա արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ Ուկրաինայի ՀՆԱ-ն անկում է ապրել 7,5%-ով, իսկ գնաճը կազմել է 21%: